Հեռուստացույցով տեսա Հայաստան վերադարձած սիրիահայերի դեմքերը, լսեցի նրանց հիասթափված ձայները: Մի բան կարող եմ ասել. այն տեղը, որտեղ մենք ապրում ենք կարող է կոչվել ամեն ինչ, բացի պետությունից: Մարդիկ այնքան մտահոգ չեն իրենց տները պատերազմի կիզակետում թողնելուց, ինչքան Հայաստանում ապրելու հեռանկարից: Դուք միայն սիրիահայերը դեմքերը պետք է տեսնեիք, երբ Հրանուշ Հակոբյանը նրանց կոչ արեց մոռանալ անցյալը, քանի որ նրանց ապագան այլևս Հայաստանում է: Էդ մարդկանց սիրտը կանգնեց... 
Բա հայլուրի վարողները: Զարմացած ձայնով, օրը չորս անգամ հայտարարում են, որ սիրիահայերը Հայաստանում ունեն կրթության և աշխատանքի խնդիր: Պատկերացնու՞մ էք` մարդ Հայաստանում կրթության և աշխատանքի խնդիր ունենա: Այ քեզ հանելուկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել