Արձակուրդային օրագիր. օր 7–րդ։ Ամենասպասողական օրը սահմանամերձ գյուղերի բնակիչները, ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր վարորդ, Երևանի հարևաններս, ընկերներս, խանութների աշխատակիցները, հարազատներս, զինծառայողների ծնողներ, անգամ արտասահմանից զանգերը չեն դադարում։ Ինչ է լինելու։ 

Պատերազմ, թե խաղաղություն
Ընդ որում՝ հակառակորդի կրակոցների, զինվորական ու քաղաքացիական տղերքի սպանությունների ֆոնին։

Բնական է չեմ կարող ինձ վերապահել իրավունք որևէ ճշգրիտ և բավարար պատասխան տալու, չեմ կարող, որովհետև չգիտեմ և որ ամենակարևորն է չեմ ցանկանում էմոցիոնալ ու անհոդաբաշխ ենթադրություններ անել, որովհետև բոլորը սպասում են օրը լուսանա, լուրը տեղ հասնի ու ...
Ամեն դեպքում, այսօր մենք ասեղների վրա ենք, բոլորս, սահմանին կանգնած տղերքը, քաղաքում ու գյուղում ապրողները, սփյուռքահայերը։ Եկեք աղոթենք ու սպասենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել