Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հարցազրույցում ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, պատասխանելով հարցին, թե վերջին մի քանի օրերի լարվածության լիցքաթափում ակնկալո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Սոչիի հանդիպումից, ասաց. «Շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենալ, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում:


Իսկ Երևանում հնչող այն կարծիքների կապակցությամբ, որ Ռուսաստանը Մինսկի խմբից դուրս է մղում մյուս համանախագահներին, ասաց. «Նման հանդիպումները, նկատի ունեմ՝ ՌԴ Նախագահի մասնակցությամբ, շատ հաճախակի էին անցկացվում տարիներ առաջ: Եվ սա իր աջակցությունն էր գտնում Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից: Այնպես որ, միջազգային իրադրության մեջ որոշ բացասական զարգացումները մեխանիկորեն այն հարթություն տեղափոխելը, որ սա Ռուսաստանի փորձն է՝ իր ձեռքը վերցնելու նախաձեռնողականությունը, ծիծաղելի է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ի սկզբանե հատուկ է եղել Ռուսաստանի Դաշնությանը»:

-Պարոն Կազիմիրով, ի՞նչ սպասելիքներ ունեք Սոչիում երկու կամ երեք նախագահների հանդիպումից՝ Սերժ-Սարգսյան-Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև ձևաչափով:

-Անկեղծ ասեմ, որ այս կապակցությամբ հատուկ ինչ-որ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց ելնում եմ նրանից և ինձ թվում է՝ բոլոր ողջամիտ մարդիկ ելնում են նրանից, որ նման հանդիպումները օգտակար են: Իհարկե, օգտակարության աստիճանը կախված կլինի կոնկրետ արդյունքներից: Բայց ինքնին նման հանդիպումները մի քանի տարի առաջ բավականին հաճախ էին անցկացվում, ունենում էին որոշակի արդյունքներ, ափսոս, որ վերջնարդյունքի չբերեցին: Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այն հանդիպումների շարքը, որոնք Դմիտրի Անատոլի Մեդվեդևի մասնակցությամբ էին անցկացվում:


Ներկայիս հանդիպումը նշանակալի է, պայմանավորված է համաշխարհային նշանակության իրադարձություններով, ուկրաինական ճգնաժամով և նրանով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների որոշակի սրացում եղավ: Ահա այս երեք գործոնները նման գունավորում են տալիս Սոչիի հանդիպմանը, դրա կարևորությանը, որը ուրիշ պահի կարող էր նման կարևորություն չունենալ: Իհարկե, շատ կարևոր է լիցքաթափել վերջին իրադարձությունների սրությունը: Ես հասկանում եմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումներն է առաջ տանում, բայց կան որոշ բաներ, որոնք պետք է կողմերը կատարեն: Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական պարտավորություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Այլապես, եթե կողմերը պարտավորությունները պահելու ենթակա չեն, ի վիճակի չեն, սա «բեսպրեդել է»: Առաջին հերթին խոսքը Ադրբեջանի մասին է: Սա կարող եմ ասել այն միջնորդական առաքելության արդյունքներով, որոնք Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության փուլում: Խոսքը մի շարք փաստաթղթերի մասին, որոնք ստորագրվել են կողմերի միջև և չեն կատարվել հատկապես Ադրբեջանի կողմից: Հենց սա պետք է հաղթահարվի, երիտասարդ պետությունը պետք է միջազգային հանրության մեջ բավականաչափ հեղինակություն ունենա նրանով, որ վրա է վերցնում միջազգային պարտավորություններ ու դրանք կատարում է:


-Իսկ կոնկրետ վերջին մի քանի օրերի լարվածության լիցքաթափում ակնկալո՞ւմ եք Սոչիի հանդիպումից:


-Իհարկե, շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենա, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում: Իսկ հակամարտող կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, եթե խորն են մտածում, ոչ կոնյունկտուրային, ապա պետք է Ռուսաստանից շատ ավելի շահագրգռված լինեն, որպեսզի այն վիճելի հարցերը, որոնք առկա են, իրենց լուծումը գտնեն քաղաքական երկխոսության և փոխզիջումներ գտնելու մեջ:

- Հայաստանցի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այն փաստը, որ դեռևս հայտնի չէ, թե կմասնակցե՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպմանը, թե ոչ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում միջնորդական մենաշնորհը և դուրս մղում մյուս համանախագահ երկրներին:

- Ես սա կհամարեի «հարթեցում» ներկայիս աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի լույսի ներքո: Չէ՞ որ նման հանդիպումները, նկատի ունեմ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ, շատ հաճախակի էին անցկացվում մի քանի տարի առաջ: Եվ սա իր աջակցությունն էր գտնում Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից: Այնպես որ, միջազգային իրադրության մեջ որոշ բացասական զարգացումները մեխանիկորեն այն հարթություն տեղափոխելը, որ սա Ռուսաստանի փորձն է՝ իր ձեռքը վերցնելու նախաձեռնողականությունը, ծիծաղելի է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բնական հանգամանքներով պայմանավորված, ի սկզբանե ներհատուկ է եղել Ռուսաստանի Դաշնությանը: Եվ 20-ամյա իրադարձություններին հետ նայելով՝ կարող ենք արձանագրել, որ հենց Ռուսաստանը հասավ արդեն 20 տարի պահպանվող հրադադարին, ճիշտ է՝ իր բոլոր խորդուբորդություններով, թերություններով ու վատ միջադեպերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել