Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի անդամները արձագանքել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի սահմանին իրականացրած ագրեսիային  և երկարատև խաղաղություն հաստատելու կոչ են արել: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Դևիդ Չիչիլինեն հայտարարություններ են տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ:

«Երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի դիպուկահարների կրակի մշտական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանը փորձում է վերահսկողություն վերահաստատել հիմնականում հայաբնակ այդ շրջաններում: Անցած շաբաթ ադրբեջանական ուժերը դարձյալ հարձակումներ են իրականացրել շփման գծում, որի պատճառով զոհեր են գրանցվել երկու կողմերում:

Բռնության վերջին դեպքերը պետք է խստորեն դատապարվեն, և ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանի իշխանությանը կոչ անի հրաժարվել դիպուկահարների կիրառումից, հատկապես՝ քաղաքացիական անձանց դեմ, և ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը պետք է կասեցվի, քանի դեռ Ադրբեջանը չի արել դա»,-ասված է Շիֆի տարածած հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել