Ադրբեջանում սպնվեց ռազմագերի Կարեն Պետրոսյանը։ Հարևան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է ամենաստոր, ամենադաժան և անմարդկային արարքների հանուն ալիևյան կլանի արյունարբու շարունակականությունն ապահովելու։ 
Նախ անզեն գյուղացուն դաժան ծեծի են ենթարկում հետո ռազմական հագուստ են հագցնում և սկսում են տարբեր դիրքերից նկարել և ներկայացնել, որպես «դիվերսանտ», իսկ վերջում Կարենը «անհայտ պատճառներով հանկարծամահ» է լինում։ Ահա և ադրբեջանական սցենարն իր ողջ «հմայքով»։ 
Այսքանից հետո «խաղաղությու՞ն» են ուզում և ամենածիծաղելին այդ «պահանջի» հասցետիրոջ ով լինելն է։
90–ականներին ազերիները մեր ժողովրդին պատերազմ պարտադրեցին և արդյունքում ստացան կապիտուլացված և մազապուրծ փախուստի դիմած բանակ ու ժողովուրդ և նույնը հիմա է սպասվում։
Պարտադրված պատերազմում ոչ միայն պետք է ԿՌՎԵԼ, այլև պետք է ՀԱՂԹԵԼ այդ պատերազմը։ Վերջիվերջո պետք է գիտակցել, որ ազգային անվտանգությունն ու ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ չեն մուրում այլ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել