Tert.am-ը գրում է.

Երևանի Զվարթնոց օդանավակայանում երիտասարդ տղամարդկանց չեն արգելում դուրս գալ երկրից, նրանց համար արհեստականորեն որևէ խոչընդոտ չի ստեղծվում, իսկ չհավատացողները կարող են գնալ օդանավակայան և անձամբ համոզվել դրանում:

Այս մասին Tert.am-ին փոխանցեց Քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ մեկնաբանելով շրջանառվող խոսակցությունները, թե իբր սահմանային լարվածության պատճառով տղամարդկանց թույլ չեն տալիս հատել սահմանը:

«Դուք ինքներդ կարող եք գալ և տեսնել, ես հերքել եմ և շարունակում եմ հերքել»,-ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ այս օրերին առհասարակ դեպք չի եղել, որ այդ տարիքի որևէ տղամարդու ինչ-որ պատճառով արգելեն թռչել ինքնաթիռով: «Ես նույնիսկ զարմանում եմ, թե նման խոսակցությունները որտեղից են»,-ավելացրեց մամուլի քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել