Tert.am-ը գրում է.
Մենոն Վելթին չի տխրում թափված կաթի, գինու, հյութի կամ ներկի համար: Տարբեր բաներ թափելն իրականում նրա սիրելի գործն է, գրում է Business Insider-ը:
Վելթին, ով բնակվում է Բելգիայի Հասելտ քաղաքում, հայտնի է Instagram ծառայությունում «թռչող իրերի» լուսանկարների շարքով: Նա լուսանկարում է իր իսկ կողմից օդ նետված տարբեր հեղուկներ և իրեր: Արդյունքները շշմեցուցիչ են:
Նա Business Insider-ին պատմել է, որ այդ ամենը սկսվել է 2011 թվականին, երբ նա որոշել է պատահականորեն օդ նետել իր մարզակոշիկները և լուսանկարել իր iPhone-ով: Այդ ժամանակ լուսանկարը հավաքել է 32 «like»՝ ավելի, քան նա երբևէ ունեցել էր, այդ պատճառով նա շարունակել է տարբեր թռչող օբյեկտների լուսանկարներ անել:
Այսօր արդեն նրա մի լուսանկարը հավաքում է հազարավոր «like»-եր, և նրան վերջերս ներկայացրել են նաև Instagram-ի բլոգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ