Ես իմ համեստ նվիրատվությամբ մասնակցում եմ այս դրամահավաքին: Կոչ եմ անում իմ ՖԲ ընկերներին անել նույնը: Հայերիս անգամ խորհրդանշական նվիրատվությունը, նրանց համար այս ծանր պահին անհաղորդ չմնալը, վստահ եմ, մեծ ոգեւորություն կարող է առաջացնել մեր եզդի եղբայրների մոտ, գոտեպնդել նրանց:

<<Սինջար Եզդիների ազգային միավորում >>հասարակական կազմակերպությունը, խորհը ցավով տեղեկացավ որ ,այսօր 03/08/2014թ <<Իսլամական հանրապետություն >> ահաբեկչական կազմակերպությունը լայնածավալ հարձակում է սկսել Իրաքի եզդիաբնակ Շանգալ և Շեյխան շրջաների վրա և գրավել բազմաթիվ բնակավայրեր, սպանել և տեղահանվել են հազարավոր եզդիներ: Այժմ տեղահանված եզդիներին սպառնում է հումանիտար աղետ, նրանք զրկվել են իրենց ունեցվածքից, մնալով առանց սննդի և ջրի <<Սինջար եզդիների ազգային միավորում >> ՀԿ-ն կոչ է անում բոլոր եզդիներին և մտահոգված մարդկանց օգնություն ցուցաբերել մեր իրաքաբնակ եղբայրներին և քույրերին և այդ պատճառով մենք սկսում ենք դրամահավաք որը կուղղվի Շանգալի եզդիներին մարդասիրական օգնություն ուղղարկելուն:<<Սինջար եզդիների ազգային միավորում >>հկ-ի խորուրդը մարդասիրական օգնությանը կտրամադրի 1000 ԱՄՆ դոլար օգնություն: Խնդրում ենք բոլորին անտարբեր չմնալ եզդիների գլխին հասունացաց այս դժբախտությանը: Խնդրում ենք բոլորին, եթե անգամ կարող եք տրամադրել 1 դոլար ապա մի վարանեք օգնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին:

Հաշվեհամարներ 
Կազմակերպության հաշվեհամար
<<ՎՏԲ-Հայաստան բանկ>>
16041030574400 ՀՀ դրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել