Էս լղար տղու վրա տեսեք ինչքան զենք էին կցել էս անբարոյականի զավակները...

Ուզեցան Քարվաճառին պատասխան տան, ու դեռ փորձելու են պատասխանեն էնքան ժամանակ, քանի դեռ մենք ուրախանում ենք իրանց ավելի շատ զոհ տալու կապակցությամբ...

Ասածս չի նշանակում, որ ծնկի գանք, ծնկի գալացողին սպանում են, բայց խնդրանքս. մի թերագնահատեք թշնամուն՝ դրանով ցածրացնելով մեր ուժեղ բանակի դերը, մի թերագնահատեք թշնամուն՝ դրանով դրդելու եք նրան որպեսզի ոտքի կանգնելու համար նոր վտանգավոր սադրանքների գնա, մի գերագնահատեք մեզ՝ դրանով թուլացելով մեր զգոնությունը, մի գերագնահատեք մեզ՝ ուժեղներին վայել չի այդ չհիմնավորված վստահությունը...

Մի խոսքով՝ ադեկվատությունը էս վիճակից դուրս գալու գլխավոր միջոցներից մեկն է....

Վերջին իրադարձություններից հետո ես մեր Բանակի պատրաստավծության մակարդակից ուժեղացած եմ, անհանգստացած եմ մեր հասարակության անադեկվատության մակարդակով...

Բայց եթե Ադրբեջանում, գոնե մեր հասարակության զարգացվածության որոշ չափով ադեկվատ լինեին, միգուցե էս վիճակից ավելի շուտ դուրս գայինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել