Tert.am-ը գրում է.

Չնայած միջազգային հանրության հստակ պահանջին` ԼՂ հիմնախնդիրը լուծել Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների համաձայն, որոնցից մեկը սահմանում է ուժի և ուժի սպառնալիքի բացառում, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևն իր ռազմատենչ հռետորաբանությունը տեղափոխել է սոցիալական մեդիայի հարթակ, գրում է «Արմենպրեսս»-ը։

Ադրբեջանի Նախագահն օգոստոսի 7-ին մեկ ժամում վաթսունից ավելի հակահայկական գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում` իր վրա հրավիրելով մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բրիտանական The Independent թերթը նշում է, որ իր խիստ ռազմատենչ գրառումներով նախագահը հասկացնել է տվել, որ իր երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ալիևը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները` այդ տարածքը գրավելու համար: 

Մեկ այլ հեղինակավոր բրիտանական The Guardian թերթը, անդրադառնալով ալիևյան գրառումներին, մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ «իրավիճակի սրացման և մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա է, որը հրահրում է լարվածությունը առաջնագծում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել