Դիվերսիոն գործողություններ կատարելու բավականաչափ կամք չունեցող սեփական զինվորներին գնդակահարելը վկայում էր, որ՝

1. ասկյարների <ռազմական դիվանագիտությունը> կաղում է /հնարավոր ռազմագերիների հարցը ժնևյան կոնվենցիայի <մաղով> անցկացնելու և շահարկելու փոխարեն նրանց գնդակահարում են/

2. ներքին սպառմանն ուղղված փուչիկը, թե նման գործողությունները հմուտ պլանավորված են՝ բուտաֆորիա է /ինչքան շատ ես փչում, այնքան պայթելու հավանականությունը մեծանում է…/

3. շարքայինները մշտապես ունենում են անխուսափելի մահվան զգացում
/առջևից կրակում են-հետևից կրակում են/, ինչը միանշանակ բարոյահոգեբանական մթնոլորտի անկման վկայություն է /հուսալքություն- ներքին խժդժություն -փախուստ../

4. ասկյարների գործողությունների ուղենիշը անասնական բնազդն է, իսկ դրա հիմքում նախևառաջ կանխատեսելիությունն է /մերոնց համար լավ նվեր/

P.S. Միայն նա է իսկապես աղքատ, ով ո՛չ խելք ունի, ո՛չ էլ ուժ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել