Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, որտեղ երեկ գերի ընկած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ծնկի են բերել ազերի գեներալ Ռովշան Ակպերովի դիմաց: Հայ գերին ներկայացվում է որպես դիվերսանտ, այնինչ հենց ադրբեջանական լրատվամիջոցների երեկ տարածած լուսանկարներում հստակ երևում է ինչպես են փորձում Կարեն Պետրոսյանին հագցնել զինվորական հագուստ: Սակայն ակնհայտ է, որ հագուստը հայկական զինված ուժերինը չէ: Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է գերիների նկատմամբ իրավունքները և գերի ընկած քաղաքացիական անձանց ներկայացնում որպես դիվերսանտներ: Մի քանի անգամ մոնտաժված տեսանյութից արդեն իսկ կարելի է հասկանալ, որ Կարեն Պետրոսյանին նկատմամբ կիրառվում է հոգեբանական և ֆիզիկական ճնշում` նրանից ստանալով այնպիսի պատասխաններ, որոնք իրենք են ուզում լսել միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել