Ինչ որ անդեմ ու կասկածելի ֆինանսավորմամբ արարածներ, վաղը՝ օգոստոսի 8-ին, «Ո՛չ պատերազմին» անունով «խաղաղության» երթ են ուզում անել Երևանի փողոցներում:
Տո այ 603-ներ, կարծում եք թուրք-ազերբայջանցին գնահատելու է՞ ՝ երբ ձեռքը հասու լինի ձեզ: Առաջինը ձեր նման տխմարների վիզն է կտրելու, որովհետև անգամ թշնամին սկզբունքային ու անվարան հակառակորդին է երբեմն կարողանում հարգել, բայց ոչ ձեր նման մուրացիկ-ողորմելիներին: Ոչնչություններին չեն հարգում. սա ի սկզբանէ եղել է աշխարհի դրվածքը:
Հարգում են ուժեղին: Հարգանքն էլ չեն մուրում, կամ վաստակում են, կամ՝ պարտադրում:
Մտածել ե՞ք, որ ձեր «խաղաղ» երթ անելու հնարավորության համար պարտական եք այն տղաներին, ովքեր այսօր կանգնած են ռազմագիծ-սահմանին:
«Խաղաղություն եք ուզու՞մ՝ պատրաստվեք պատերազմի»: Սա հայտնի ճշմարտություն է:
Պատերազմից խուսափում են այն ժամանակ, երբ հակառակորդ-թշնամիդ գիտի, որ քեզ հաղթել չի լինի, քանի որ դու կազմ-պատրաստ ես դիմակայելու:
Սա՛ է իրական խաղաղության միակ երաշխիքը:
Բարի ախորժակ՝ ձեր կերած գրանտների համար: 
Չէ՝ բկներիդ կանգնի. Սենց ավելի ճիշտ կլինի:

Իսկ իրականում «Ո՛չ պատերազմին» անունով ամենից մեծ միջոցառումն անում է հայ զինվորականը՝ անսասան կանգնած սահմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել