Արձակուրդային օրագիր. օր 6-րդ։ Չինարիում այսօր իսկապես անհանգիստ էր, առավոտյան պայթյունի ձայներ լսվեցին, կրակոցներ ու խոշոտ տրամաչափի զենքերի գնդակոծումներ։ Ի վերջո իմացանք գյուղի երիտասարդի գերեվարման մասին։ Մանրամասները բոլորին հայտնի են, փայտ հավաքելիս մոլորվել է, արձագանքը նույնպես սպասելի էր՝ հակառակորդը ներկայացրեց Կարենին որպես դիվերսանտ։ 
Հիմա գյուղում լռություն է, մարդիկ տխուր են, երիտասարդի հայրը հուսահատ, մայրն անտեղյակ, դեռ չեն ասել, վատառողջ է, գուցե չդիմանա դժբախտությանը։
Չինարին զարմացած չէ, հակառակորդին վաղուց է ճանաչում, պարզապես ցավում են, որ երիտասարդը մոլորվել է ու ընկել հակառակորդի ձեռքը։ 
Բոլորն են մտահոգված և՛ ծերունի Թարխանը, և՛ փոքրիկ Սամվելիկը։ 
Մարդիկ հիմա քնած չեն, մտածում են ինչպես ու ինչու պատահեց, պատասխաններ չկան, միայն ենթադրություններ են, հույսով, որ լույսը կբացվի, լուրն էլ կհասնի, բարին էլ հետը։ Որ ժամ առանց Կարենին հանդիպեն սարից իջնելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել