Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ գտնվում է Տավուշի մարզում: Նա առաջինն այցելել է Բարեկամավան համայնք, որի ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում, իսկ ապա՝ Կոթի: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախարարը հանդիպել է գյուղացիներին և զրուցել նրանց հետ: Վերջիններս կիսվել են իրենց հոգսերով ու խնդիրներով, խնդրել ինչ-որ բանով օգնել իրենց:

«Հիմա գնում ենք մյուս գյուղերի ուղղությամբ, բայց այսօր չենք ավարտի այցը, կմնանք այստեղ և վաղը կշարունակենք, կայցելենք այլ գյուղեր ևս: Հատկապես՝ այցելու ենք այն գյուղեր, որոն հաճախ են հայտնվում հակառակորդի կրակահերթի տակ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել