Նախկին ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրի մեջ կառավարության որոշմամբ, որպես առանձին խավ, կներառվեն սահմանամերձ 30 համայնքների բնակիչները: Նման որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը, իրագործելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրված խոստումը:
Մեկ այլ որոշմամբ 20 մլն դրամ է հատկացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել