Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգությամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը հարցազրույց է տվել «Ակօս» պարբերականին և ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունն ու ամեն տարի Ապրիլի 24-ին հարգել հայ զոհերի հիշատակը:

«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ: Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվել: 8 տարի է՝ քաղաքականության մեջ եմ: Ուսանողական տարիներից հետաքրքրվել եմ քաղաքականությամբ և միշտ հայ ժողովրդի դեմ իրականացվածը ցեղասպանություն եմ ընկալել ու ճանաչել»,-ասել է նա:

Դեմիրթաշը նշել է, որ դա իր անձնական տեսակետն է, հայ ժողովրդի դեմ 1915թ.-ին տեղի ունեցածը համակարգված կոտորած էր, ոչնչացման քաղաքականություն, ինչին հետագայում թեև ոչ նույն դաժանությամբ, սակայն զոհ են դարձել նաև քրդերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել