Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքել։ Կարմիր խաչից ասացին, որ հետևում են մամուլում հայտնված հրապարակումներին, սակայն այս պահի դրությամբ չեն կարող պաշտոնական մեկնաբանություն տալ։ Մեր աղբյուրներով սահմանն անցած քաղաքացին 1981-ին ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանն է, Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղից։ Գյուղապետի հետ դեռ կապվել չի հաջողվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել