Արգելելով սննդի ներմուծումը Արևմուտքից Պուծինը ճակատագրական սխալ կատարեց: Ցանկացած տանտնտեսուհի գիտի, որ տղամարդու սրտին կարճագույն ճանապարհն անցնում է ստամոքսով, իսկ Հռոմի կայսրերը հասկանում էին, որ ժողովրդին անհրաժեշտ է հաց ու տեսարաններ: Սովետը վերականգնելուց Պուծինը մոռացավ, որ սառնարանի դատարկությունը հեռուստաստերով չի լցվում: Հենց պարենային ճգնաժամը վերջնականապես քանդեց Սովետը: Պատրա՞ստ են արդյոք ռուս կայսերապաշտները սնվել Կիսելյովի «կիսելյով» շվեյցարական պանրի, կանադական ցորենի, ամերիկյան հավի, ֆրանսիական գինու և այլնի փոխարեն: Ռուսաստանը վաղուց արդեն պարենով իրեն չի ապահովում, եթե իհարկե 70-ականների ճաշատեսակներին չի կարոտել: Հայ պուծինիստները նույնպես պետք է պատրաստվեն սնվել ռուսական հեռուստատեսության միջոցով: Ամերիկայից ու Հնդկաստանից 15-րդ դարում ստանալով կարտոֆիլ, կուկուռուզ, ծխախոտ, իսկ ամենակարևորը` համեմուկներ, եվրոպացիներն այլևս երբեք չէին կարողանում հրաժարվել նոր ու երանելի համերից ու ցանկացած գին էին տալիս պղպեղի ու մեխակի, վանիլի և այլ բուրավետ թթու ու քաղցր հաճույքների համար: Այդպես որ ռուսների ուղեղները լվանալուց հետո Պուծինը պետք է լվա նրանց ստամոքսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել