Tert.am-ը գրում է.

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հայկական հենակետերի վրա իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքում ադրբեջանցիների կողմից զոհերի թիվը պակաս է ներկայացվում։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություն:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածվա՞ծ, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը: Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել