Tert.am-ը գրում է.

Al Ekhbariya հեռուստաընկերության լուրերի հաղորդավարուհին եթեր է դուրս եկել առանց գլխաշորի՝ դրանով սկանդալ հրահրելով Սաուդյան Արաբիայում, հայտնում է Lenta.ru-ն:

Թագավորությունում սա առաջին դեպքն է, երբ նորությունների հաղորդավարն իրեն նման բան է թույլ տվել, հայտնում է GulfNews-ը:

Եթերից հետո հեռուստաալիքը վրդովված հեռուստադիտողներից բազմաթիվ բողոքներ է ստացել: Սոցիալական ցանցերում շատ օգտատերեր քննադատել են հաղորդավարուհուն՝ ասելով, որ նա խախտել է «շարիաթի օրենքները»:

«Հաղորդավարուհին իրականում նորությունները ներկայացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ստուդիայից: Մենք թույլ չենք տա մեր արժեքների ոտնահարում»,- կատարվածը մեկնաբանել է սաուդյան հեռուստառադիոընկերության մամուլի քարտուղար Սալեհ ալ Մուղալիֆը:

Սաուդյան Արաբիայում կանանց համար խիստ «դրես-կոդ» է սահմանված՝ հասարակության մեջ նրանք պետք է լինեն այնպիսի հագուստով, որը կծածկի իրենց մարմինն ու գլուխը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել