Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) որոշել է դատական հայց ներկայացնել նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` NTV հեռուստատեսությամբ ելույթում հայերի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար:

Ինչպես հաղորդում է CNNTurk հեռուստաալիքի լրատվական կայքը, Էրդողանին դատի տալու մասին հայտարարել է ԺՀԿ Քոջաելիից ընտրված պատգամավոր Հուրշիթ Գյունեշը: Նա պնդել է, որ NTV-ում հայերին վիրավորելու փաստը վարչապետ Էրդողանի կողմից կատարված «լեզվական վրիպում չէ»: «Դա թշնամական պահվածք է», -ասել է նա եւ նշել, որ Էրդողանի այդ արտահայտությունը Թուրքիայի քրեական օրենսգքրով հանցագործություն է, եւ վարչապետը ատելություն դրսեւորելու հանցանք է կատարել: Թուրք պատգամավորը հայտարարել է, որ դատական հայց են ներկայացնելու Էրդողանի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել