Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը միայն միջոցառումներ չի կազմակերպում և համակարգում, այլ իրականացնում է նաև այլ գործառույթներ:


«Համահայկական հռչակագիր կհրապարակվի, և այդ հռչակագիրը պահանջատիրական է»,-հայտնեց նա և նշեց, որ հռչակագրում հղում կա միջազգային իրավունքին և պարտադրանք Թուրքիային:


«Հարյուրամյակը չենք դիտում որպես ավարտ. 2015 թվականը բացառիկ է որպես սահմանագիծ»,-ասաց Հայկ Դեմոյանը և նշեց, որ չպետք է սպասել, թե 2015 թվականին ամեն ինչի կարող ենք հասնել:


Ներկայացնելով սպասվող միջոցառումները հարյուրերորդ տարելիցին ընդառաջ՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենը նշեց, որ 2015 թվականի ապրիլի քսանչորսին ՀՀ նախագահը հրավիրել է Ֆրանսիայի և այլ երկրների Նախագահներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել