Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Կալե քաղաքում ավելի քան 50 հոգի է վիրավորվել, երբ աֆրիկացի ներգաղթյալները փողոցային կռվի են բռնվել սննդի բաշխման կենտրոնի մոտ, հայտնում է dailymail.co.uk-ը: 

Ներգաղթյալները Սուդանից և Էրիտրեայից են եղել:  Բախումները սկսվել են երեկ երեկոյան, սակայն շարունակվել են մինչ այսօր և իրավապահ մարմինները ստիպված են եղել  կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: 

Վերջին 48 ժամը ամենալարվածն է եղել Կալե պորտում: Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը վիրավորվել էին 13 անձինք, սակայն այդ միջադեպը մեծ աղմուկ չէր բարձրացրել: 

Վերջին ամիսներին աֆրիկյան ներգաղթյալների քանակը աճել է՝ հասնելով մոտ 1000-ի: Բախումների հնարավոր պատճառներից է եղել Կալեի փոխքաղաքապետ Ֆիլիպ Մինյոնեի հայտարարությունն այն մասին, որ ներգաղթյալներին նստեցնելու են լաստանավեր և ետ ուղարկեն Մեծ Բրիտանիա:

Fight: More than 50 migrants have been injured in overnight clashes in Calais after rival African groups started fighting at a food distribution centre. Above, a migrant is pictured pushing a waste bin over during the clashes

 
Brawling in the streets: The fight between Sudanese and Eritrean migrants broke out in the French port at around 7.30pm yesterday, and was initially halted by police, according to local government officials
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել