Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի չորսից ութը Աղվերանում անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` ասաց, որ Թուրքիան հասկացել է, որ այդ արձանագրություններն իրեն ձեռնտու չեն, դրա համար էլ չի ստորագրել:

«Ակնհայտ է, որ եթե արձանագրությունները թուրքերին ձեռնտու լինեին, նրանք վաղուց կստորագրեին։ Պատահական չէ, որ նրանք այդ գործընթացը կանգնեցրին: Բանակցային գործընթացում Թուրքիան չի ամրագրել այն դրույթները, որոնք իրեն ձեռնտու են»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ արձանագրությունների նախաձեռնողը մենք ենք եղել, և եթե մեր ստորագրությունը հետ կանչենք, Թուրքիայի վրայից միջազգային ճնշումը կվերանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել