Վրաստանի, այդ թվում Ջավախքի հայերից բազմաթիվ զանգեր ենք ստանում , ում նպատակը իրականութունն իմանալն է՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա աննախադեպ լարված իրավիճակի հետ: Վրացական կայքերը հիմնականում հակված են արտատպելու ադրբեջանական կայքերի կողմից տարածվող սուտ տեղեկատվութունը, մասնավորապես, իբր ադրբեջանցիները գրավել են մի քանի գյուղ, իսկ հայկական կողմն ունի 40 զոհ: Սա իրականության հետ բացարձակ ոչ մի աղերս չունի, իրականում ադրբեջանական կողմը միայն վերջին շաբաթվա ընթացքում ունեցել է 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 5 զոհ, 7 վիրավոր: ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել