Tert.am-ը գրում է.

Tert.am-ը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության մասին զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ Սրբազանը գերազանց է գնահատում հայ երիտասարդների զինվորական պատրաստվածությունը՝ մեջբերելով վերջին օրերին ՀՀ հակադիվերսիոն գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստների թիվը։ Ինչ վերաբերում է տարեց, փորձառու կամավորներին, մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մի մեծ խումբ նույնիսկ նեղացել է, թե ինչու իրենք ևս չեն ուղարկվել։ Հոգևորականը կարծում է, որ մեր առաքելությունը սահմաններն ամուր պահելն է. ով ինչ կխոսի, ինչ վերլուծություն կանի, էական չէ, իսկ դա 90, 92 թվականներին մեր ժողովուրդն ավելի ծանր պայմաններում է կարողացել անել։


-Սրբազա՛ն, Արցախում հայ-ադրբեջանական այս խիստ լարված իրավիճակում ի՞նչ տրամադրություններ են իշխում:


-Նորմալ, առօրեական, և մենք հրավիրել ենք կամավորներին՝ տարեց, փորձառու տղաներ, որ գնան մասնակցեն։ 50 հոգի պիտի ուղարկեինք, բայց 20 հոգի մենակ մի շրջանից եկել են, 200 հոգի նեղացել են, թե ինչու մեզ չեք ուղարկել: Մենք էդքան տեղ չունենք իրենց նշանակելու, մարդիկ վիրավորվել են (ծիծաղում է)՝ մենք էլ ենք ուզում: Սա լավ բան է, լավ նշան է: Իսկ երեկ ցերեկը պատարագից հետո մի կին՝ երևի մի 47-48 տարեկան, հրամանատարներից մեկին ասում է՝ «ես էլ եմ գալիս, ինչու՞ չեք ինձ տանում»: Կին:


-Ուզում են մասնակցել ի՞նչ գործողությունների, կոնկրետ:


-Պաշտպանական գործողությունների:


- Հայ-ադրբեջանական գծի երկայնքով, Ադրբեջան-Արցախ շփման գծում ամեն օր դիվերսիաներ են, և հակառակորդն ու հայկական կողմը ունենում են զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կգնահատեիք մեր 18-20 տարեկան տղաների զինվորական պատրաստվածությունը:


-Գերազանց: Սրա մասին խոսում են արդյունքները՝ այս երկու շաբաթվա Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով: Ուղղակի գերազանց են պահում մեր երիտասարդները: Իրենք անընդհատ հարձակվում են և նվազագույն տվյալներով՝ ունեն մինիմում 36 զոհ և 70 վիրավոր՝ չգիտեմ՝ դրանցից որքան են ողջ մնացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել