Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև ինքը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակովյանը, ինչպես նաևր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ինչպես նշեց Էդուարդ Շարմազանովը, հանդիպումը հրավիրվել է նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ և տևել շուրջ 1.5 ժամ:

«Բոլորիս կարծիքը միասնական էր, որ մեր զինված ուժերը ամբողջությամբ կարողանում են պահպանել մեր հասարակության անդորրը և խաղաղությունը, ամեն ինչ վերահսկելի է: Բոլորս գտել ենք, որ այս խնդրով բոլոր քաղաքական ուժերը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, պետք է լինեն միասնական՝ սատարելով մեր զինված ուժերին բանակին: Անթույլատրելի ենք համարել Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հավաստիացրել ենք, որ մենք էլ մեր կողմից բոլոր քաղաքական ուժերը կհորդորեն, կդիմեն հասարակական տարբեր խավերին, որ բոլորը միասնական լինեն մեր բանակի և մեր պետության կողքին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտին, ապա Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը երեկ այելել է Նոյեմբերյանում գտնվող զորամասեր, ներկա գտնվել զինվորների երդման արարողությանը, այնուհետև մարզպետի հետ մեկնել կրակի տակ գտնվող համայնքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել