Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը փաստաթուղթ ընդունեն՝ հիմնված կարգավորման քաղաքական սկզբունքների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում:

 «Անխոս, անհանգստացնում է այն, ինչ այժմ տեղի է ունենում այսպես կոչված շփման գծում: Կողմերը միմյանց են մեղադրում սադրանքներ իրականացնելու համար, ինչպես և եղել է առաջ, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ պարբերաբար նման բռնկումների ականատես ենք դառնում, սակայն այս անգամ այն ավելի սուր է ընդունվում: Շատ մարդիկ են զոհվել, և մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն բռնության հերթական դրսևորման»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ այս շաբաթվա վերջին Սոչիում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի, ապա նաև Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երբ նրանք բոլորը նույն տեղում են հայտնվում՝ հնարավոր չէ շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչ կարող ենք անել մեր կողմից, Մինսկի խմբի կողմից՝ ամրապնդելու վստահությունն ու նվազեցնելու շփման գծում առճակատումը»,- ասել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել