Համակարգիչները մեզ ընձեռում են բազմաթիվ հնարավորություններ, իսկ մենք չզրկելով մեզ դրանցից՝ օրվա մեծ մասն անց ենք կացնում համակարգչի առջև: Սակայն երկար ժամանակ անշարժ նստելուց կարող են բազմաթիվ հիվանդություններ առաջանալ, բայց ամենավատն ու ամենավտանգավորներից մեկը տեսողության աննկարագրելի վատթարացումն է: Իսկ այս հարցում Ձեզ կփորձի օգնել EyeDefender ծրագիրը: Այն շատ փոքրիկ հավելում է Windows-ի համար, որը Ձեզ անընդհատ կհիշեցնի, թե երբ է ընդմիջում տալու ժամանակը: Ծրագիրը բեռնելուց և միացնելուց հետո կհայտնվի աչքի նկարով փոքրիկ նշան: Այստեղ կարող եք միացնել կամ անջատել Ձեզ վրա դրված ժամանակը, փոխել ընդմիջման կամ աշխատանքային ժամերի տևողությունները: Երբ մոտենում է ընդմիջման ժամը նշանը սկսում է կարմրել:
Ավելի մանրամասն կարգավորումներ տալու համար անհրաժեշտ է բացել ծրագրի կարգավորումների բաժինը: Այստեղ կարող եք ընտրել գործողությունը, որ պետք է անի ծրագիրը ընդմիջման ժամնակ (կարող եք նաև հանձնարարել, որ ընդմիջման ընթացքում ծրագիրը կոդավորի համակարգիչն ու ոչ ոքի թույլ չտա մոտենալ, անգամ Ձեզ, մինչև ընդմիջումը ավարտվի): Կարող եք նաև հանձնարարել, որ ծրագիրը ցուցադրի բոլոր նկարները Ձեր ընտրած թղթապանակից կամ ցուցադրի վարժություններ Ձեր աչքերը հանգստացնելու համար: Ձեր արած կարգավորումները կարող եք պահպանել գաղտնաբառով, և ուրիշ ոչ ոք չի կարողանա փոխել դրանք:
Առողջ եղեք ;)))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել