Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափություն չի ապրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ, նման դիրքորոշում նա հայտնել է Economist ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։ 

«Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել նախագահ Մեդվեդևի հետ (այժմ նա ՌԴ վարչապետն է-Tert.am)։ Մենք անում էինք շատ բան, ինչ պետք է անեինք»,- ասել է Օբաման։

ԱՄՆ նախագահի կարծիքով` Ռուսաստանը միշտ էլ ունեցել է երկդեմ Յանուսի հատկություններ՝ նայել միաժամանակ և՛ Արևելք, և՛ Արևմուտք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել