Այսօրվա ամենաոգևորիչ սահմանային իրադարձությունը հայ զինվորների երդման արարողությունն էր Նոյեմբերյանում՝ մայիսի 6-ին հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հուշարձանում: Այդ տղաների անհոգ ու քաջ հայացքները իսկապես ոգևորիչ էին, նրանք իսկական տղաներ են՝ հերոսության և սխրանքի պատրաստ: Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Տավուշի մարզպետը՝ Հովիկ Աբովյանը: Երդման արարողությունից հետո մեկնեցինք գնդակոծվող համայնքներ. մարդկանց կամքն ու կորովը ուղղակի ոգևորիչ էր: Նրանք իշխանություններից ոչինչ չէին խնդրում, չէին պահանջում. միակ խնդրանքը այն էր, որ զենք կրելու իրավունք ունենան և իրենք պաշտպանեն հայրենի եզերքը: Հուզիչ, ոգեղեն պահ էր: Շարմազանովը խոստացավ օր առաջ քննարկել խնդիրը և փորձել լուծումներ գտնել: Հրետակոծվող գյուղերում ԱԺ փոխխոսնակը պատմեց նաև մեր զոհված հերոսի՝ Ազատ Ասոյանի հոր և մոր մասին, ովքեր իրենց տղայի թաղման ժամանակ ասել էին՝ մենք մեր լացը մեր մեջ կլացենք, բայց մեր ծնած հերոսին չոր աչքով ենք ճանապարհլու: Փշաքաղված եմ: Անգամ խոստացել են, որ Հայրենիքի համար կրկին տղա են ծնելու: Խոնարհումից բացի ոչինչ չեմ կարող ասել:
Ես հիացած եմ սահմանում ապրող մեր հայրենակիցներով: Նրանք իսկական հերոսներ են՝ սխրանքի և հերոսության պատրաստ: Երկրի ղեկավարներից միակ պահանջը՝ խաղաղություն և զենք կրելու իրավունք: Կեցցե՛ք: Հալալ է ձեզ: Իսկապես Հայրենիքը սկսվում է սահմանից: Իսկ մեր հայրենիքի սահմանները շատ ամուր են:
Ի դեպ, պաշտոնական տեղեկատվուըթյունը, բնականաբար, լռում է, սակայն երեկ մեր զինվորները ադրբեջանցիներին շատ դաժան դաս են տվել: Հանդիպեցինք մեր գնդի հրամանատարին՝ իսկական հայ տղամարդ է, նվիրյալ զինվոր: Հայացքին նայելով՝ հասկանում ես, որ Հայաստանը ապահով ձեռքերում է: Խոսքեր չունեմ ասելու: Հերոս ղերքի միջավայրում եմ: Երևան վերադառնալու ցանկություն չունեմ: Գոնե մինչև սահմանային լարվածության թուլացումը...

Հ.Գ.- Ի դեպ, մարզպետը կարգին տղա է: Գնդակոծվող գյուղերից դուրս չի գալիս: Գնում և գյուղամեջում, գյուղացիների հետ կանգնում է: Սա շատ կարևոր փաստ է: Փառք Աստծո, գյուղերը տեղում են և զորեղ են: Ապրեն բոլորը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել