Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող միջադեպերը կամաց-կամաց սողոսկում են համաշխարհային մամուլ։ Սա նշանակում է, որ հատկապես լրատվամիջոցները պետք է շատ ուշադիր լինեն իրենց գործունեության մեջ։ Պատասխանատու այս պահին բոլորին հորդորում եմ հրաժարվել կեղծ ռեյտինգներից, չստուգված և մինչև վերջ չհասկացված տեղեկատվության հրապարակումից։ Գործը հիմա լրջություն է պահանջում բոլորից` թե՛ զինվորից և թե՛ թղթակցից։ Այնպես որ, հարգելի գործընկերներ, ուշադիր եղեք։ Էս կռիվը գեղեցիկ պետք է հաղթենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել