Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է համարում գյուղացիներին զինելը։ «Ես կողմնակից եմ, որ այս լարված վիճակում մեր գյուղացիները, բանակի պաշտպանությունը վայելելուց բացի, զինված լինեն, մենք պետք է ունենանք գյուղացի կամավորներ, ովքեր կարող են ինքնապաշտպանվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սահմանին լարվածությունը պայմանավորված է «գործող իշխանությունների կրավորական, հակազդեցիկ և ոչ ադեկվատ քաղաքականությամբ», և մենք որևէ խնդիր չենք դնում միջազգային հանրության, անգամ՝ ռազմավարական դաշնակցի առաջ։

«Այս ամենն արտացոլում է մեր քաղաքականության խեղճությունը, գործող իշխանությունների անիրավ ու ոչ լեգիտիմ վիճակը։ Իսկ երբ իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հակառակորդները պետք է փորձեն օգտվել դրանից»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել