Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքը ամբողջական շրջափակման և մեկուսացման մեջ է գտնվում, սակայն քաղաքային իշխանությունները առավելագույն ջանքեր են ներդնում և խնդրի լուծման տարբերակներ փնտրում։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն, հայտնում է Корреспондент-ը։ 

Քաղաքապետի խոսքով, օր օրի իրավիճակը վատանում է և այսօր այն «պարզապես ծայրահեղ» է։ 

«Իմ կողմից, ինչպես Լուգանսկի քաղաքապետ, ցանկանում եմ վստահեցնել բնակիչներին՝ ես մնում եմ քաղաքի հետ և կանեմ ամենը, ինչ կախված է ինձանից՝ նրա կենսագործունեությանն աջակցելու համար»,- հայտարարել է քաղաքապետը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել