Առաջինն, ինչ մտածեցի, երբ լսեցի Թռչկանի մասին, ինչու է անունը Թռչկան...
Ջուրն այստեղ իրոք թռչում է քարից քար, այլ տարբերակ չունի...
Թռչկանն իր վեհությամբ չի զիջում Հայաստանի հայտնի գեղեցկուհիներին: Լավ է, գոնե ՀԷԿ էին ուզում կառուցել անունն իմացանք:
 Թեև... եթե լեռներում ծվարած թռչող ջրվեժը շարունակեր հեռու մնալ մարդկանցից, ապա գոնե չէր խեղդվի իր շրջակայքի աղբանոցից, որ մարդիկ հասցրել են սարքել...
 ...բնության ամենամեծ հրաշքը կարելի է տեսնել լուսաբացին: Թռչկանն արթնանում էր իր անքուն և աղմկոտ գիշերվանից:
Թռչունները, որոնք ջրվեժի շրջակայքի ժայռերի իրենց բներում էին, սավառնում էին ջրվեժի շուրջ՝ անհույս կրկնելով իրենց ամենօրյա փորձը՝ գրկել ջրվեժին...
Եվ հենց այդ պահին հասկանում ես, թե ինչու է Թռչկան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել