Մեր հայ աղջիկները վերջին տարիներին շատ են առաջադիմել, այսպես կարծում են շատերը: Փոխվել է նրանց մտածելակերպը, աշխարհընկալումն ու վարքն ու բարքը, որն էլ ուղիղ համեմատական է նրանց արտաքին տեսքին, հագուկապին, խնամվածությանն ու ցանկալի լինելու արդի պահանջներին:
Շատերի լուսանկարները երբ աչքովդ ընկնում է կամ քայլում ես երեկոյան/գիշերային Երևանով, մի պահ թվում է`նկարահանման հրապարակ է. մի տեսակ շատ է շինծու:
Լավ է, երբ կինն անկախ տարիքից ու կարգավիճակից սիրում է զբաղվել իրենով, իր արտաքին տեսքով, լավ կլիներ նաև խելքի վրա այդքան աշխատեր, բայց եկեք ընդունենք, որ չափը երբեմն անցնում ենք:

Հետամնաց եմ ես, թե ոչ, իմ գործն է, թե ոչ, դա չէ, որ այժմ ցանկանում եմ քննարկենք, այլ այն, թե իմ առանձնացրած լուսանկարների հայուհիները որքանով են գեղեցիկ նայվում, որ ասեմ հայեցի, կասեք, զզվացրիք էլի ձեր հայեցիությամբ:
Այնպես որ չեմ ուզում ինքս քննել, առավել ևս դատել, ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր: Միգուցե ես կյանքից շատ հեռու եմ մնացել, ու այժմ մեր հայ աղջիկներն ու կանայք միանգամայն համես ու ըստ պատշաճի են հագնվում:
Ի դեպ, լուսանկարների կանանց գերակշիռ մասն ամուսնացած է, ըստ իս, ոչ պակաս կարևոր հանգամանք:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել