5  Գուգենհեյմի թանգարանը, Բիլբաո - Ամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին ժամանակի ամենաազդեցիկ  ճարտարապեներից մեկն է: Նա շինություններ է նախագծում նորարարական նյութերից, ինչպես օրինակ պողպատը, պղինձը, ցինկն ու տիտանիումն են: Գուգենհեյմի արվեստի թանգարանը Գեհրիի գլուխործոցներից մեկն է, որը գտնվում է Իսպանիայի Բիլբաո բնակավայրում և որը բացվել է 1997թ.ի հոկտեմբերի 18-ին: 
Արվեստի թանգարանի այս շենքն իր կորավուն էքստերիերով ինքնին արվեստի իսկական գլուխգործոց է:

 4  Թռչնի բույն, Պեկինի ազգային ստադիոն - Պեկինի Թռչնի բույն կոոչվող ստադիոնը նաագծվել է 2008թ.-ին Պեկինում ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի անցկացման նպատակով: Ընդհանուր առմամբ այն 80,000 մարդ  կարող է տեղավորել:
Հսկայական թռչնի բույն հիշեցնող այս կառույցը նախագծել են շվեյցարացի ճարտարապետներ Ժակ Հերզոգը և Պիեռե դե Մեուրոնը չինացի ճարտարապետ Լի Խինգանգի հետ հետ միասին: 

 3  Սիդնեյի օպերայի տունը - 20-րդ դարի ամենախորհրդանշական կոռույցներից մեկը դանիացի ճարտարապետ Ջորն Ութզոնի կողմից նախագծված Սիդնեյի օպերայի տունն է, որի համար հեղինակը 2003թ.-ին Պրիթցկեր մրցանակին արժանացավ: Այսօր Սիդնեյի օպերայի տունն աշխարհի ամենազբաղված  արվեստի կենտրոնն է` տարեկան ավելի քան 1500 միջոցառումներով ու  միլիոն այցելուներով:

 2  Կայան աշտարակ, Դուբայ - Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում է գտնվու Կայան աշտարակը, որը հայտնի է նաև որպես «Անծայր աշտարակ»: Աշխարհի ամենաբարձր շենքերից մեկը համարվող այս կառույցի բբարձրությունը 306 մ է կազմում ոււ բաղկացած է 80 հարկերից: Շենքի առանձնահատկություններից մեկն էլ ան է, որ այն 90 աստիճանով պտտվում է: Կառույցը բացվել է 2013թ.ին, իսկ նախագիծը պատկանում է Սքիդմոր, Օվինգս և Մերիլ ճարտարապետների թիմին:

 1  Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության շենք - Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության շենքը գտնվում է Պեկինի բիզնես թաղամասում: 234 մ բարձրություն ունեցող այս շինությունը 44 հարկ ունի: Կառուցապատման աշխատանքները սկսվել են 2004թ.-ին և ավարտին հացվել 2012թ.-ին: Այս  յուրահատուկ դիզայնի հետևում է Արևելյան Չինաստանի ճարտարապետական դիզայնի ու հետազոտությունների ինստիտուտի ճարտարապետնները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել