Պատերազմական կոչեր անող քաղաքագետներին, ռազմագետներին, պսեվդոհայրենասերներին ուզում եմ մի հաշվարկ ներկայացնել: Վերջին տարիներին ունենում ենք շաբաթական 1 զոհ,տարեկան միջինն ունենում ենք 50 զոհված հերոսներ:Հիմա ձեր ասած,ենթադրենք վերսկսեցինք պատերազմը:Բոլորդ գիտեք ,որ այս անգամ զոհերի ու ավերածությունների քանակը հասնելու է աննախադեպ չափերի՝մինիմում եռապատկվելու է 1992-1994 թթ-ի պատերազմի համեմատ և կհասնի մոտ 15000-ի:Արդյունքում դուրս է գալիս որ տարին 50 զոհ ունենալը համարելով անտանելի մենք դրդում ենք նրան,որ միանգամից ունենանք 150 տարվա զոհ:Պատկերացնո՞ւմ եք մոտ 15000 լավագույն տղերքին,ազգի սերուցքին զոհելով ինչի՞ կհասնենք,ի՞նչ արդյունք կստանանք,հաշվենք առաջ գնացինք հասանք X քաղաքի... հետո՞:Բա պատկերացնու՞մ եք այն15000 աղջիկների ու կանանց վիճակը, որքեր կամ հերոսների կինն են կամ ապագա ընտրյալները:Զոհվածների կանանց մեծ մասը երեխաներին կերակրելու համար կամ պիտի առավոտից երեկո ցածր աշխատավարձով իրենց առողջության հաշվին մի քանի հերթափոխով աշխատի տառապի ,իսկ որոշներն էլ չդիմանալավ բեռի ծանրությանը կամ դառնալու են մարմնավաճառ, կամ ինչ-որ մի անասունի քածը:ՈՒ հասարակությունը վերջիններիս երեխաներին ավելի շատ հիշելու է որպես անբարոականի տղա ,քան հերոսի զավակ,ու ոչ մեկ թող չփորձի համոզել որ նման խեղաթյուրված հոգեբանությամբ տղաները հետագայում կդառնան հանրության առողջ անդամ: Իսկ չամուսնացածներն այլընտրանք չունենալով պիտի ամուսնանան էս վախկոտ,պատերազմից փախած բիդլոների հետ,ու փչացնեն մեր գենը:
Հաշվենք պատերազմեցինք հասանք Բաքու,ձեզ թվում է մի 10 տարի հետո Ադրբեջանը նորից հետ չի ուզելու՞ իր հողերը,էլի չի դրդելու՞ պատերազմի:Տարեկան 50 հերոսն այն գինն է որը վճարում ենք մեր ազատության համար :Տարեկան մեր ինստիտուտները հազարավոր դիվանագետ շրջանավարտներ են տալիս,մի բան արե՛ք,ճիշտ դիվանագիտությամբ կանխե՛ք,ինչի՞ եք ամեն ինչ հասցնում ծայրահեղության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել