Շաբաթվա սկզբին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հայտարարեց, որ կանայք, հարգելով բարոյական արժեքները,  չպետք է ծիծաղեն հասարակական վայրերում: Դրանից հետո թե՛ թուրք, թե՛ արտասահմանցի բազում կանայք իրենց բողոքի ձայնը բարձրացրին այս անհեթեթ արգելքի դեմ: Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա մարդու բարոյական նկարագրի և հասարակական վայրերում ծիծաղելու միջև: Այս հոդվածում ներկայացված են թուրք կանանց լուսանկարներ, որոնք սոցիալական ցանցերում տեղադրվել են  #kahkaha (ծիծաղիր) #direnkahkaha (ընդդիմացիր, ծիծաղիր) հաշթեգերով: Այդ բոլոր լուսանկարներում թուրք կանայք պատկերված են լիաթոք ծիծաղելիս: Նրանք ցանկացել են այս կերպ ցույց տալ կառավարությանը, որ չեն պատրաստվում հանդուրժել իրենց իրավունքների սահմանափակումը և շարունակելու են ծիծաղել հասարակական վայրերում: Այսպիսի բուռն արձագանքից հետո Արինչն ասել է, որ իր խոսքը կոնտեքստից դուրս ու աղավաղված կերպով է ներկայացվել, ինչի արդյունքում էլ սխալ է ընկալվել հասարակության կողմից: Տարածված է այն տեսակետը, որ Արինչը պարզապես չէր սպասում այդքան բուռն արձագանք, և սոսկ իրավիճակն էլ ավելի չսրելու համար է հետ  կանգնել իր խոսքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել