Երեկ Ավան վարչական շրջանում Տարոնը պատասխանել է լրագրողի` տրանսպորտի սակագնին վերաբերող հարցին. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս տրանսպորտային ոլորտում թանկացումներ չեն լինելու:Սակագնինն առայժմ չի թանկանա, քանի որ ստեղծված է հանձնաժողով, ներգրավված են մասնագիտացված միջազգային կառույցներ, որոնք իրականացնում են մոնիտորինգ և քննարկումներ: Այդ ուղղությամբ հաշվարկներ են կատարվում և մինչև մենք չունենանք վերջական արդյունք, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ որակ ենք ակնկալում տրանսպորտից, անվտանգության ինչ երաշխիքներ ենք ունենալու տրանսպորտային ոլորտից, մենք չենք գնալու այդ քայլին»:
Բա Տարոն ջան, որ դեռ ոչ մի հաշվարկ արված չէր, ոչ մի երաշխիք չկար, ո՞նց էիք դեռ մեկ տարի առաջ փորձում թանկացնել սակագինը միանգամից 50%-ով: Բա էն ժամանակ դու չէ՞իր ասում, որ հաշվարկներ են արվել, և տրանսպորտի սակագինը անպայման պետք է թանկանա: էդ ո՞նց եղավ, որ մեկ տարի առաջ դա օրհասական հարց էր, իսկ հիմա մեկ-երկու տարի վերջնական արդյունքի ես սպասում: Չեղա՞վ, որ դու ինքդ քեզ հակասում ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել