Եթե տանել չեք կարողանում զարթուցիչի ձայնը ու շարունակ մի քանի րոպեով հետաձգում եք հարմարավետ անկողինը լքելու պահը, «The Barisieur»-ը հենց Ձեզ համար է նախատեսված: Լոնդոնաբնակ դիզայներ Ջոշ Ռենոֆի կողմից ստեղծված այս սարքը միաժամանակ երկու նպատակի է ծառայում: Այն հանդիսանում է թե՛ զարթուցիչ, թե՛ սրճեփ: Միայն պատկերացրեք, որ Ձեր զարթուցիչը Ձեզ համար ավտոմատ կերպով սուրճ է պատրաստում և Դուք արթնանում եք թարմ սուրճի անուշ բույրի ներքո:  Մինչ ջուրը եռում է, սարքի մեջ առկա գնդերը շարժվում են ու դիպչում իրար՝ արձակելով բարձր ձայն: Արձակված ձայնից մարդ արթնանում է, սակայն նախքան նա կհասցնի տեղից վերկենալ, զարթուցիչի սուրճն ավտոմատ կերպով լցվում է բաժակի մեջ: Դիտեք ստորև ներկայացված լուսանկարները՝ ավելի հստակորեն պատկերացնելու համար, թե ինչպես է աշխատում այս հրաշալի սարքը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել