Կողքի աչքով..
Մեր Հայրենիքի` մեր սահմանների ու Արցախի շուրջ այսօր առկա իրողությունը սթափ գնահատելու, ճիշտ եզրահանգումների գալու համար, բնական է որ տեղական լրահոսին զուգահեռ պետք է նայել, շատ ուշադիր նայել նաև հակառակորդի ու նաև երրորդ կողմի` միջազգային լրահոսերը: 
Մեր վիճակը նախանձելի չէ, բայց դրանից ոչ թե պետք է ընկճախտի մեջ ընկնել, այլ հակառակը` անհրաժեշտ եզրանհանգումներ ու արագ գործողություններ անել: 
Հորդոր մեր` հայկական էլեկտրոնային մամուլին. Հարգելիներս, փոխանակ անիմաստ դրամական միջոցներ ծախսելու ու երկրի ներսում թիրախային լսարաններն իրար ձեռքից խլխլելու, խնդրում եմ առավել ողջախոհություն և լայնճակատ հեռատեսություն դրսևորել ու ժլատություն չանելով մարդա մի թարգմանիչ վարձել ու ձեր կայքերի ռուսերեն, անգլերեն տարբերակները զարգացնել: Հարգելիներս, ձեր հրապարակումների թիրախային լսարանները, հասցեատերերը պիտի դրսերը լինեն: Սա կանոն է տեղեկատվական պատերազմի այսպիսի անհանգստացնոզ փուլում: Ի վերջո հասկացեք. դուք իրականում ավելի հզոր եք քան պատկերացնում եք: Այսօր օրվա պահանջ է, որ դուրս գաք պատյանից: родина ждет.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել