Հարգելի Orange Armenia CJSC, գիտեմ, որ համապատասխան տեխնիկական հիմնավորումներ կբերեք, բայց դրանք ինձ մեղմ ասած չեն հետաքրքրում. Պարույր Սևակ (!!!) գյուղի մոտակայքում հեռախոսիս մի՛ ուղարկեք ձեր լատինատառ բարի գալուստը... Թուրքիա (!!!)՝ մաղթելով ինձ հաճելի այցելություն և առաջարկելով զանգել... Հայաստան (!!!)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել