Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերին, ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումը և դիտորդական առաքելությունը գերի է դարձել Ադրբեջանի ղեկավարության ձեռքին։

Տեղեկացնելով, որ ադրբեջանական զորքերի շփման գծում այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել՝ առանց խախտումների, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ դիտարկումները տվյալ պահին են նշում, թե ինչ է կատարվում: «Իսկ մշտադիտարկման պահին հանգիստ էր: Սակայն դեպքեր են եղել, երբ դիտարկման ժամանակ հակառակորդը կրակել է, մերոնցից մարդ է վիրավորվել և այլն»,-ասաց պարոն Բաբայանը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ–ն միշտ էլ ասել է, որ Ադրբեջանը վերջերս էլ ավելի է լկտիացել և կոպտորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, դիտորդական առաքելությունը և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը բոլորը տեղյակ են այս խախտումների մասին։

«Իհա՛րկե, նրանք էլ են ինչ-որ ձևով պատանդ դարձել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը: Առաքելությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի: Սակայն հակառակորդն ինչ-որ ձևով նաև ապտակ հասցնելով այդ ջանքերին՝ շարունակում է իր ապակառուցողական, ֆաշիստական քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել