Владимир Путин1. Դեռ դպրոցական տարիներից Պուտինը վայելում էր հակառակ սեռի համակրանքը: 5-րդ դասարանից արդեն համբուրվում էր աղջիկների հետ և անգամ եղել է միակողմանի սիրային պատմության հերոս: Նրա համադասարանցին՝ Օկսանա Լապշովան, տեսնելով, թե ինչպես է Պուտինը համբուրվում մեկ այլ աղջկա հետ՝ խաբար էր տվել դասղեկին: Ի դեպ, դպրոցում Պուտինը այդքան էլ լավ չէր սովորում և 3-ներ էր ստանում քիմիայից, ֆիզիկայից, հանրահաշվից և երկրաչափությունից:

2. Դեռ մանկուց Պուտինը շատ էր սիրում հետախույզների մասին ֆիլմեր նայել և երազում էր պետանվտանգության համակարգում աշխատելու մասին: Նրա երազանքն ի կատար ածվեց 1975 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո: Համալսարանական քվոտայով նա աշխատանք ստացավ ՊԱԿ-ում:

3. ՊԱԿ-ում Պուտինի կեղծանունը «Ցեց» էր:

4. 1974 թվականին Պուտինը վիճակախաղով իր առաջին մեքենան է շահել: Դա Զապորոժեց էր, որն այն տարիներինն բավականին հարգի մեքենա էր:

5. 1985-1990 թվականներին նա աշխատել է ԳԴՀ-ում՝ Դրեզդենի ընկերության տան ղեկավարի պաշտոնի շղարշի ներքո՝ ծավալելով հետախուզական գործունեություն:

6. Գրաֆոլոգները, ովքեր ուսումնասիրել են Պուտինի ձեռագրությունը, պնդում են, որ նա այդքան էլ համբերատար չէ մարդկան հոգեբանությունը հասկանալու հարցում, առավել ևս՝ կանանց: Նա շատ համառ է չզիջող է, ինչպես նաև շատ քննադատական՝ ամբողջ աշխարհի, մարդկանց, ինչպես նաև սեփական անձի հանդեպ:

Невская Дубровка, Ленинградская область. Путин идет по берегу Невы.

7. 1983 թվականի հուլիսի 28-ին Պուտինն ամուսնացավ Լյուդմիլա Պուտինայի հետ: Զույգը երկու աղջիկ ունի՝ Մարիա (1985) և Կատերինա (1986):

8. Մի անգամ դպրոցում Պուտինը գրազ եկավ, որ կարող է 20 էկլեր ուտել և պարտվեց՝ չկարողանալով 14-ից ավել ուտել:

9. Պուտինը մի ամբողջ կենդանաբանական այգի ունի, որը բաղկացած է հիմնականում կենդանիներից, որոնք իրեն նվիրել են. 4 շուն (լաբրոդոր, երկու պուդելներ, կարակաչան), այծ՝ իր ուլիկի հետ և գաճաճ ձիուկ:

Автозаправочная станция в Хабаровском крае. Путин заправляет свою желтую «Ладу-Калину» во время поездки по новой трассе Хабаровск-Чита

10. Վլադիմիր Պուտինը ունի սպորտի վարպետի կոչում ձյուդո և սամբո սպորտաձևերում: Նա եղել է Լենինգրադի ձյուդոյի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի մրցանակակիր, բազմիցս հաղթել է ԲՈՒՀ-ական մրցումներում: Պատանեկան տարիներին 11 տարի նրան մարզել է Անատոլիյ Ռախլինը, ով հետագայում ձյուդոյի կանանց հավաքականի մարզիչն էր:

11. 1999 թվականին հրապարակվեց ձյուդոյի գործնական պարապմունքների ձեռնարկ, որի համահեղինակը ինքը՝ Պուտինն էր: Գիրքը կոչվում է «Սովորում ենք ձյուդո՝ Վլադիմիր Պուտինի հետ»:

12. Պուտինը երկար տարիներ հավաքում է աշխարհագրական քարտեզներ և փոստային դրոշմանիշներ:Визит главы Правительства РФ в поселок Невская Дубровка под Санкт-Петербургом, 29 марта.

13. Պուտինը ձեռքի ժամացույցները կրում է բացառապես աջ ձեռքին: Տարբեր միջոցառումներին նրա ձեռքին տեսել են այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են Blancpain, A. Lange & Sohne, Breguet, Patek Philippe, իսկ անցած տարի իր հարցազրույցներից մեկում Պուտինը բացատրեց, թե ինչու է ժամացույցները կրում հենց աջ ձեռքին. այդ կերպ ժամացույցի գլխիկը չի քերում մաշկը:

14. 2013 թվականի հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները տեսախցիկների առջև հայտարարեցին, որ փոպադարձ համաձայնությամբ որոշել են դադարեցնել իրենց ամուսնությունը:

15. Պուտինի մասին 13 ֆիլմ է նկարահանվել, որոնցից 12-ը վավերագրական են («Неизвестный Путин», «Товарищ президента», «Система Путина», «55», «Стена», «Путин, Россия, Запад», «Мост над бездной», Dans la peau de Vladimir Poutine / «В коже Владимира Путина», «Настоящий Путин», «Бумажная коронация», «Поцелуй Путина», «Я, Путин. Портрет»), իսկ մեկը՝ գեղարվեստական («Поцелуй не для прессы»).

Путин совещается с пожарными, занятыми тушением лесных пожаров под Воронежем.

16. Որքան էլ տարօրինակ թվա, Պուտինը ամենևին էլ ճշտապահ չէ: Նրա նախկին կնոջ խոսքերով, նա միշտ ուշանում էր ժամադրություններից և ոչ թե ինչ որ 15-20 րոպեով,մ այլ ընդհուպ մինչև 1,5 ժամով: Ընդ որում, աղջիկները միշտ սպասում էին նրան:

«Ուշացումները միշտ բացատրվում էին աշխատանքով, որում Վլադիմիրը միշտ ճշտապահ է եղել, իսկ այ անձնական կյանքում նա հանգստություն էր գտնում», – հիշում է Լյուդմիլա Պուտինան:

17. Դրեզդենում հետախուզական գործունեություն ծավալելիս, Պուտինը հաճախ ստիպված էր լինում թաքնվել օտարերկրյա գործակալներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել