Հաշվի առնելով վերջին զարգացումները, կարծում եմ օգտակար կլինի, որպեսզի հնարավորինս շատ թվով մարդիկ սովորեն ռազմարվեստի տեսական գիտելիքներ, ուստի ձեր ուշադրությանն եմ ներկայացնում բնակավայրերի պաշտպանության մարտավարական մի շարք հնարքներ: Սա իհարկե չի նշանակում, որ ես համարում եմ, որ պատերազմն անխուսափելի է, բայց դե բացառել այն չի կարելի և Աստված չանի, եթե եղավ, ապա ավելի լավ է այն դիմավորել հնարավորինս պատրաստված:

Ինչի՞ վրա է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել՝ բնակավայրերի պաշտպանությունը կազմակերպելիս: Ձեր կրակային դիրքերը պետք է լավ տեսադաշտ ունենան և գտնվեն հակառակորդի ուժերի տեղաշարժման ամենահավանական կետերի մոտ: Դրանք պետք է լավ ամրացված լինեն: Դիրքի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ շենքրի մեծ մասը բարակ պատեր ունեն, որոնք ամրացված են կամ մետաղականն կարկասով, կամ ել երկաթ-բետոնե կառուցվածքով, ինչպես նաև մեծ պատուհաններ ունեն:

Պաշտպանության տեսակետից իդեալական են քարե շենքերը, որոնք ունեն ամրացված կառուցվածք: Ցանկալի է, որ դիրքային մարտի համար ընտրված շենքը ունենա մեկից ավելի հարկեր և նկուղ: Վերին հարկերը կարող են պաշտպանել հրետանու ու ականանետների կրակից, իսկ նկուղը կարող է ծառայել ինչպես որպես զինապահեստ, այնպես էլ որպես դաշտային բուժկետ:

Ցանկացած մարտական գործողություններից առաջ, ընտրված շինությունները պետք է նախապատրաստել պաշտպանությանը: Դա ենթադրում է, որ շենքում պետք է հանվեն բոլոր պատուհաններն ու այլ ապակե իրերը, որոնք մարտի ժամանակ վեր են ածվում մահացու բեկորների: Պատուհանների փեղկերին պետք է ցանց քաշել, որպեսզի նետված նռնակները չընկնեն շենքի մեջ: Բնակելի տներում խորհուրդ է տրվում պահպանել վարագույները, որովհետև դրանք թաքցնում են շենքը պաշտպանողների տեղաշարժերը, իսկ եթե վարագույրներ չկան, ամեն դեպքում պատրաստեք ինքնաշեն վարագույներ՝ առկա չթափանցող կտորներից:

Շինության պատերն ու առաստաղը պետք է ավելի ամրացներ՝ գերաններով ու փայտե ձողերով: Շատ պետքական են նաև ավազով պարկերը, որոնցով փակվում է մուտքը ինչպես նաև պատերը՝ այդ կերպով հուսալի պաշտպանություն ստեղծելով փամփուշտներից և մանր բեկորներից: Ավազով լցված պարկերով կարելի է նաև ամրակետեր սարքել հենց շենքի մեջ՝ գնդացրային ու դիպուկահարների պաշտպանված դիրքեր պատրաստելու համար: Նման ամրակետերը սովորաբար կառուցվում են պատուհանից 1,5 և ավել մետր հեռավորության վար, որպեսզի հնարավորինս քողարկեն կրակելուց առաջացող ծուխն ու կրակը:

Նմանօրինակ կրակային կետեր կարող են պատրաստվել նաև շենքի տանիքներին և վերին հարկերում (պատերի միջից հանում են մի քանի քար՝ ստեղծելով պաշտպանված կրակակետ): Բավականին օգտակար է նաև հնարավորության դեպքում տանիքում տեղակայել հակատանկային հաշվարկներ, որտեղից նրանք ավելի լավ կրակի գոտի ունեն, քանի որ կարող են խոցել հակառակորդի տեխնիկայի ամենախոցելի՝ վերին հատվածը:

Հրաձգային ու հակատանկային հաշվարկները պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավորինս լավ կրակային գոտի ունենան՝ մաքսիմալ ուղղահայաց ու հորիզոնական կրակային դաշտով: Հակառակորդին շփոթելու համար կարելի է կեղծ կրակակետեր սարքել՝ պատերին սև ներկով անցքել նկարելով: Օգտակար է նաև դատարկ շինությունները հարդարել այնպես, որպեսզի դրանք նմանվեն լավ ամրացված կրակային կետի:

Պատուհանագոգերին պետք է դնել տախտակներ, որոնց վրա բազմաթիվ մեխեր են խփված: Աստիճանները քանվում են, կամ էլ փշալարերով են պատվում: Դռները ևս պետք է բազմաթիվ մեխերով ծածկել: Հարկից-հարկ տեղաշարժվելուց պետք է օգտագործել հատակին ու առաստաղին օգտագործած անցքերը և դրանցով անցնելու համար տեղադրված բանվորական աստիճանները: Այդ աստիճանը կարելի է պարզապես հանել, եթե մարտի ժամանակ կա հարկերից մեկը կորցնելու վտանգ:

Փշալարը կիրառվում է որպես բնական պատնեշների (ցանկապատ, պատեր, և այլն) հավելում, ինչպես նաև տանիքից հնարավոր հարձակումները կանխելու միջոց: Ջրահեռացման խողովակները, ինչպես նաև ցանկացած այլ բան, որ կարող է ծառայել հակառակորդին՝ շինություն թափանցելու համար, պետք է անհապաղ հեռացնել: Օրինակ Բեյրութի մարտերում տարածված ծուղակ էր՝ հակառակորդի գրոհի հնարավոր գոտիներում՝ էլեկտրական լարման տակ գտնվող մալուխներ կախելը: Մինչ մարտը սկսելը, ցանկալի է ջրով լցնել բոլոր առկա տարրաները այդ թվում նաև լոգարաններն ու լվացարանները, քանի որ ջուրը կարող է պետք գալ ոչ միայն ծարավը հագեցնելու համար, այլև հնարավոև հրդեհը հանգցնելիս:

Հակատանկային և հակահետևակային ականները կիրառվում են այդ թվում նաև նրա համար, որպեսզի ուղղորդեն հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան դեպի հենց այն գոտի, որտեղ դրանք առավել խոցելի են կրակակետի պաշտպանների կրակի համար: Կրակային դիրքերը պետք է պահել մինչև վերջին շանսը, բայց պետք չէ գիտակցաբար զոհել քեզ հանուն դրանց, որովհետև դա ֆանատիկոսություն է արդեն: Պատերում արվող անցքերը, որոնք որպես մուտք ու ելք են ծառայում, օգտագործվում են շենքի մեջ արագ տեղաշարժվելու համար, ինչպես նաև հարկ եղած դեպքում տվյալ կրակակետից նահանջելու համար, եթե այն պահելը արդեն անհնար է, կամ էլ ոչ նպատակահարմար:

Ամեն դեպքում, լավագույն մարտավարությունը պասիվ չմնալն է: Փոքր ու մոբիլ խմբերով ապահովվում է կրակակետերի արտաքին պաշտպանությունը, ինչպես նաև տակտիկական հետախուզություն իրականացնելու համար: Դրանք պատասխանատու են նաև նրա համար, որպեսզի ամեն գնով թույլ չտան հակառակորդին ամբողջական ընկելել պաշտպանական համակարգի բոլոր մանրամասները: Այս ամենից զատ, մոբիլ խմբերի առջև կարող է նաև դրվել հակառակորդին դեռ մինչև մարտի սկզվելը անհանգստացնելու խնդիրը՝ նրանց բարոյահոգեբանական վիճակը խաթարելոու և դեռ մարտը չսկսած՝ կուրստներ պատճառեու նպատակով:

Հարկ է նշել, որ բնակավարյրերում օդուժի աջակցությունը այդքան արդյունավետ չի, ինչը ապացուցվել է դեռ Բոսնիկան պատերազմի ժամանակ: Օդուժ իրառելը իմաստ ունի միայն հակառակորդի շարասյուների ու կուտակումների վրա, հակառակ դեպքում, եթե դա արվի հենց մարտի ժամանակ, կա մեծ ռիսկ, որ վնաս կհասցվի նաև յուրայիններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել