Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած հայ զինվորներից մեկը՝ Արարատ Վաչիկի Խանոյանը, չորս անդամից բաղկացած ընտանիքի միակ տղան էր:

«Երիտասարդ, աշխուժ, լավ պատանի էր: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, սովորական գյուղացու ընտանիքի զավակ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հայտնեց զինվորի գյուղի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:

Արարատի հայրը ավտոմեքենաներ է նորոգում, մայրը հողագործությամբ է զբաղվում, միակ քույրն էլ այս տարի է դպրոցն ավարտել: Մինչ բանակ գնալը Արարատը հորն էր օգնում, չի հասցրել որևէ տեղ շարունակել կրթությունը, քանի որ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել էր բանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել