Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերին և իր մտահոգությունը հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ:

Նա, մասնավորապես, գրել է. «Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Զինադադարը պետք է հարգել»:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հարձակում է ձեռնարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել