Բաց եմ թողնում մնացած օրերը, որովհետև թեև հրաշալի ժամանակ անցկացրեցի «ԱՊՀ երկրների երիտասարդության օրեր» ծրագրի շրջանակներում, բայց դե խոսենք ավելի լուրջ թեմաներից՝ միանգամից ամփոփելով այդ օրերին տեղ գտած բոլոր ըստ իս կարևոր դիտարկումները:


Ով եղել է Ռուսաստանում՝ գիտի, որ ռուսները խիստ տարբեր են լինում՝ կախված րանից, թե որտեղ են բնակվում: Մոսկվայի ռուսները որպես կանոն անտանելի են՝ գոռոզ, դժգոհ, ծանր ու որպես կանոն, հենց մոսկվացիներով էլ դատում են ռուսների մասին, մինչդեռ իզուր: Իհարկե, ռուսները, ինչպես ցանկացած ազգ, ունեն իրենց ազգային դեֆֆեկտները ու ինչպես ցանկացած կայսրության տիտղոսակիր ժողովուրդ՝ քիչըմ շովինիստ են բոլորն էլ, բայց մոսկվացիների մոտ էդ ամեն ինչը բազմապատիկ ա արտահայտվում:

Իսկ այ ոչ մոսկվացի ռուսները իրոք հավեսն են: Կռասնոդար, Օմսկ, Մոլդովայի ռուսներ, ուկրաինայի ռուսներ... այ սենց կոնտինգենտ կար ծարգրին ու բոլորի հետ հրաշալի հարաբերություններ էի, իսկ առանձին դեպքերում՝ արդեն մի քանի տարվա պատմություն ունեցող ընկերություն:

Բայց ամենահետաքրքիրը ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթն ա ու հատկապես դրա միջին օղակը: Ռուսաստանում հիմա անձի պաշտանմունքը էլի ա ակտուալանում ու անգամ մարդիկ, ում ես վաղուց եմ ճանաչում ու բնավ անխելք չեմ համարում, հիմա էլի տվել են իրանց պուտինին աստվածացնելուց: Ռուսաստանում հիմա էյֆորիայի մեջ են ու շատ հստակ ձևավորել են իրենց մեջ արտաքին թշնամու արխիտիպը՝ ԱՄՆ-ը (նենց չի, որ էս մի բանում սխալվում են):

Դե իսկ չինովնիկ-օբշեստվեննիկներն էլ էդ ալիքի վրա են, միևնույն ժամանակ՝ ավելի են ծավալում «Ռուսաստանն ունի իր շահերը, իսկ իր դաշնակիցները ուզեն-չուզեն, պետք ա մերվեն, որովհետև Ռուսաստանից բացի այլընտրանք չունեն»: Շատ զզվելի ա էդ վերաբերմունքը, ինչի մասին էլ քանիցս բարձրաձայնեցի նման կերպարրների հետ շփվելով: Ռուսները սենց կլորացրած աչքերով լսում են քեզ, որ ասում ես «Կամ եղբայրական հարաբերություններ, կամ շահեր: Եթե դուք՝ ռուսներդ ասում եք շահեր, ապա մենք՝ հայերս ձեզանից ոչ պակաս իրավունք ունենք դա անելու»: Ու պետք է ասեմ, որ հիմնավորում ես դիրքորոշումդ ու բերում ես կոնկրետ օրինակներ, համենայն դեպս քո հետ զրույցում լրիվ ուրիշ բան ասող ռուսները որպես կանոն փոխում են իրենց նախնական դիրքորոշումը: 

Ինձ թվում ա, մեր սաղ դարդն էլ էն ա, որ պաշտոնական Երևանի մակարդակով ոչ ոք այդ բացատրական աշխատանքները չի տանում, չի փորձում ռուսների աչքերը բացի, վախենում ա ասենք Լուկաշենկոյի պես հակադրվի՝ հանուն իրենց շահերի, իսկ ավելի ճիշտ՝ իրենց շաերը ոտնահարել թույլլ չտալու համար: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուս հարաբերություններին, ապա ով էլ ինչ ասի, ապա մեծամասամբ ռուսները հայերին շատ դրական են վերաբերվում ու արժևորում են, ինչը ի դեպ մեր գեղեցիկ աչքերի համար չի միայն: 

Իդիոտիզմի աստիճան պարզունակ ա նաև ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի մոտեցումը հումանիտար քաղաքականություն կամ փափաուկ ուժ ասվածին: Ասում եմ, գյադեք, լացում եք, որ ԱՄՆ-ը ուկրաինայում միլլիարդներով փող ծախսեց, որ կարանա մայդան անի, այսինքն ինքներդ եք փաստում, որ փափուկ ուժը գերարդյունավետ բան ա, եթե ոնց հարկն ա արվում, իսկ էդ դույկլերը դրած պատմում են դարավոր բարեկամության ու ընդհանուր արժեքենրի մասին: Մի խոսքով, բավականին բարդ բան ա ռուս չինովնիկին բացատրել, որ էդ ամեն ինչը կա ու լավ ա որ կա, բայց չի կարելի էդ ամեն ինչով բավարարվել, առավել ևս՝ 23 տարի շարունակ:

Մի խոսքով, այ տենց բուռն քննարկումներից ու բանավեճարից, լավ ժամանակ անցկկացնելուց ու հրաշալի մարդկանց հետ ծանոթանալուց հետո՝ հետ եկանք Հայաստան: Ու ինչն ա հետաքրքիր... գիտե, ես «հիասթափված արտագաղթում եմ» տիպի հառաչանքների սիրահար չեմ, բայց ոտդ դնում ես Հայաստան ու վատով հասկանում ես, որ վերադարձել ես...

Ընդամենը երկու դրվագ պատմեմ. երեք հատ չվերթ ա իջել, երեքն էլ ռուսսաստանից, ու վեր էն ժապավեններով կարգավորվող հեթն էինք կանգնած, մի հատ բառիս բուն իմաստով հաստավիզ տավար՝ մարդկանց բրթելով առաջանում ա հերթում՝ առանց որևիցե բան ասելու, մեկ էլ դեմքը փայլատակեց, բնեց ժապավենը հանեց, անցավ միանգամից հերթի սկիզբը ու էլի ժապավենը դրեց: Ու հիմա էս հորթի դեմքը մի հպարտություն ա ճառագում, ոնց որ լուրջ գիտական հայտնագործություն ա արել կամ երեխու կյանք ա փրկել... ի դեպ, էդ միջոցին, երբ էս եզը տենց խրոխտ առաջանում էր, մի հատ հղի աղջիկ վատացավ հերթի մեջ, որովհետև մի քանի հարյուր ուղևորներով հերթում լինելը ամենահաճելի բաներից չի:

Մյուս դրվագը... արդեն բագաժդ ստացել ես ու դուրս ես գալիս ու քեզ դիմավորում են մաքսավորները և գիշատիչ ու գնահատող հայացքով նայում մարդկանց ուղղեբեռին, որ հանկարծ մեջները կասկած առաջանա, որ ինչ որ մեկը հանդգնել ա Լֆիկի գլխի վրից թռնելով այֆոն բերի իրա երեխուն, միանգամից ջիգյարով ռաստամոժկեն: Ուղղակի զզվելի ա ու ամոթ, որովհետև համարյա մեկ տասնյակից ավել օդանավակայաններում եմ եղել, բայց ոչ մի անգամ նման բան չեմ տեսել: Մի քիչ մարդ եղեք էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել